Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով’ ինքը որոշել է Covid-19-ի դեմ պատվաստվել առանց տեսախցիկների քանի որ «կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունի»։
«Մի՞թե մենք պետք է կապիկությամբ զբաղվենք, որովհետև ինչ-որ տեղ ուրիշ մարդիկ նույն բանն են արել», — Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Պուտինը՝ մեկնաբանելով այն փաստը, որ արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներ գերադասել են հրապարակայնորեն պատվաստվել։
Ռուսաստանի նախագահը նաև չի հստակեցրել, թե հատկապես որ վակցինայով է պատվաստվել։ «Այդ պատվաստանյութի անունը գիտի միայն իմ բուժող բժիշկը», — հայտարարել է Պուտինը։
mediaroom.am