Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին կհասնի 3.4 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում:
«2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը`7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռա զմական բա խումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղք ատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:
Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոն ավ իրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը: «Հաստատում էր տնտեսական խե լամիտ կառավարման ռեկորդ, որն ամրապն դվում էր ուժեղ հարկաբյուջետային կանոնով, գն աճի համար նպատակաուղղված դրամավարկային քաղաքականության շրջանակով և ֆինանսական ոլորտի վերահ սկողությունը բարե լավելով: Իշխանությունները սկսեցին բարեփ ոխումների հավա կնոտ ծրագիր, որը նպատակաուղղված էր կառավարման ամրապ նդմանը 2018-ին: Տնտեսական աճն ուժեղ էր՝ 2018 և 2019 թվականներին միջինը կազմելով 6,4 տոկոս»,-նշել են բանկից:
Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփո խումների առաջընթացին, կառուցվածքային մարտահ րավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներո ւժին: Մարտ ահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատ աիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշ տելով, որ աշխարհաքաղաքական լար ված իրավիճակն ավելի է սր ում այդ մարտա հրավերները:
lragir.am