Արցախի Հանրապետությանից՝ Կարմիր շուկայում տիրող իրավիճակի մասին

iPress.am- Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը ապшտեղեկատվություն են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե ԱվանեսյանԱը:

«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստ իպված եմ ասել, որ ապատ եղեկատվություն է, որի տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել»,- ասաց Ավանեսյանը:

Ավելի վաղ՝ հայկական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահ անջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զի նվորականներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս