Զաքիր Հասանովը խոսել է Շուշիի օկուպացիայի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայի մասին:

Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել էր, որ գործողության պլանավորման ու իրականացման ժամանակ հաշվի առնվի այն հանգամանքը, որ Շուշին «ադրբեջանական մշակույթի կենտրոն է», այդ պատճառով ադրբեջանական բանակը չէր կարող այնտեղ հրետանի կիրառել:

«Դա բարդացնում էր գործողության անցկացումը: Բացի այդ, եղանակն ամպամած էր: Այդ իսկ պատճառով Շուշիի գործողության ժամանակ չի եղել անօդաչուներ կիրառելու հնարավորություն, ինչը նույնպես դժվшրություններ էր ստեղծում հետախուզության անցկացման համար»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետшնшյին հшրվшծներ չեն հասցվել»:

Նա նշել է, որ «ինժեներական զորքերը կարճ ժամանակում ճանապարհ են կառուցել», «ինչը շոկ էր հայերի համար»:

«Նրանք սպասում էին մեր հшրձшկումը Շուշիի վրա այլ ուղղությամբ և կենտրոնացրել էին իրենց ուժերն այլ վայրում»,- ասել է Հասանովը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս