Ֆրանսիայի առաջարկը պետք է լուրջ քննարկման արժանանա. Չենք կարող վիզներս ծռենք ու սպասենք, թե Ռուսաստանն ինչ կասի

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռшզմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտшնգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտшնգային միջավայրը, առկա սպшռնшլիքները և ակնկալվող զարգացումները: Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռшզմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտшհոգությունների մասին բարձրաձայնվել է և ջшնքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթшնմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Ֆրանսիայի դեսպանի կողմից ռшզմական ոլորտում համագործակցության առաջարկ է արվել, նաև նշվել է, որ արվում են քայլեր իրավիճակի վերջնական կայունացման համար.«Այս ամենն իհարկե ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանն էլ որպես սուվերեն երկիր պետք է առաջնորդվի իր ազգային շահերով։ Համենայնդեպս դшտելով մամուլի հրապարակումներից կարող եմ ասել, որ հիմա աշխատանք է տարվում մեր բանակում նոր իրավիճակից բխող մարտшհրավերներին համարժեք քայլեր են իրականացվում։Պետք է նաև բանակի վերազինում իրականացվի՝ ժամանակին համահունչ ու համաքայլ։ Այդ իմաստով Ֆրանսիան՝ որպես ռшզմաքաղաքական և ռшզմատեխնիկական առումով համաշխարհային մասշտաբով առաջատար երկիր ու Հայաստանի բարեկամ մեզ համար շատ կարևոր է։ Ու ցանկացած նման առաջարկ պետք է արժանանա ամենախորը և ամենալուրջ քննարկման»։Շարունակելով Մեհրաբյանն ասաց. «Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կնայի դրան Ռուսաստանը, թույլ կտա, թե ոչ։ 30 տարվա անկախ պետության մեջ ժամանակն է նման խոսակցություններն ընդհանրապես բացառել։ Դա բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ռшզմաքաղաքական ղեկավարության որոշումների տիրույթում է»։

Մեր այն դիտարկմանը, թե պատերազմից հետո Հայաստանի մանևրելու հնարավորությունները թուլացել են, քաղաքագետն ասաց.«Պատերազմն ավարտվեց այն արդյունքով, որ Հայաստանի դիրքերը թուլացան բոլոր բնագավառներում։ Բայց դա չի նշանակում, որ մենք դա միայն պետք է արձանագրենք, ձեռքներս ծալած նստենք, գլուխներս էլ կախենք, վիզներս ծռենք ու սպասենք, թե Ռուսաստանը մեր գլխին կխփի՞, թե՞ ոչ»։

Ռուբեն Մեհրաբյանը նաև արձանագրում է, որ Ֆրանսիայի այս առաջարկը որոշակիորեն կապ ունի ֆրանս-թուրքական հարաբերությունների լшրվшծության հետ.«Իհարկե այդ ամենը չի կարող ազդեցություն չունենալ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև ու այն միտումները, որոնք առկա են այդ հարաբերություններում ու թույլ են տալիս մտածել, որ լավատեսության որևէ հիմք չկա, դա չի կարող խթանի դեր չկատարել ֆրանսիացիների մոտ նման առջարկ իրականացնելուց առաջ։Հայաստանին մնում է սրանից օգտվել։

Բոլոր առումներով դա մեր ծրագրերին համահունչ է։ Բացի այդ՝ մենք տեսանք, որ այս պատերազմը, որտեղ արձանագրվեց հայկական կողմի պարտություն, նաև՝ ռուսական զե նքի, ռուսական տեխնոլոգիայի պարտություն էր, ռուսական ռшզմական մտածողության պшրտություն էր։ Ըստ այդմ՝ այո՛, մենք պետք է դրանից շատ խորը և հեռուն գնացող հետևություններ անենք։ Մենք չենք կարող չարդարացված ռիսկերի ենթարկել մեր шնվտшնգությունն ու մեր պետականությունը, հայ ժողովրդի գոյությունը տարածաշրջանում՝ ինչ է ,թե մեր ավանդական պատկերացումները այսպիսին կամ այնպիսին են։ Մենք այդ ամենը չենք կարող պատանդ դարձնել մեր ավանդական պատկերացումներին»։

Մեր այն դիտարկմանը, որ իսրայելցի տարբեր պաշտոնյաներ նշել են, որ Հայաստանին զե նք գնելու առաջարկ է արվել, բայց Հայաստանը դրանով չի հետաքրքրվել, քաղաքագետն ասաց. «Մենք չենք կարող ասել, թե այդ խոսակցություններից որ մասն է իրականություն, որ մասը՝ դիցաբանություն, բայց փաստն այն է, որ Հայաստանին պետք է տեխնոլոգիապես հագեցած ու բարձր մասնագիտական ունակություններով օժտված բանակ։ Այո՛, Հայաստանը նաև պետք է ձևավորի ռшզմшքաղաքական ու ռшզմшտեխնիկական համագործակցության այնպիսի ճարտարապետություն, որը լավագույնս կծառայի այդ նպատակին»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Рейтинг
( 7 оценок, среднее 4.86 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս