ՌԴ Դաշնության խորհրդի անդամը` ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խшխտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին Երևանից հայտնել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին:

«Ընտրություններին հետևում եմ Երևանում, մարդիկ բավականին ակտիվորեն գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` «ընտրությունները հանգիստ են անցնում, խшխտումներ չեն գրանցվել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, ռուս սենատորների պատվիրակությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը: Պատվիրակությունը գլխավորում է վերին պալատի գիտության, կրթության և մշակույթի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Սմիրնովը: Պատվիրակության կազմում են շինարարության հարցերի հանձնաժողովի անդամ Օլեգ Ցեպկինը, միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը և պաշտպանության ու անվտшնգության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Կոլբինը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս