Ադրբեջանը տարածքային պшհшնջներ չունի այլ պետությունների նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք տարածքային պահ անջներ չունենք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ», – ասել է Ալիևը Բաքվում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ:
Նա ավելացրել է, որ Ադրբեջանը նախատեսում է երեք տարվա ընթացքում ավարտել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հիմնական ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են երկաթուղիները, մայրուղիները, էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները և ջրամատակարարումը:
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am