Թուրքիայի ԱԳ նախարար. Եգիպտոսի հետ վերկսվել են դիվանագիտական շփումները

Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում:Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների թեմային:

Չավուշօղլուն նշել է, որ մեկ օրում այդքան հեշտ չի լինում գործել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել և հավելել, որ այդ ամենը ստացվում է կամաց-կամաց հանդիպումներով և ճանապարհային քարտեզի որոշմամբ:

Նրա բնական է համարում այն հանգամանքը, որ այսքան տարիների ընթացքում հարաբերություների խզ ված լինելու պատ ճառով վստ ահության պակաս է ձևավորվել երկու կողմերի մոտ:

«Այդ իսկ պատ ճառով հանդիպումներ են ընթանում որոշակի ռազ մավարության, ճանապարհային քարտեզի շրջանականերում: Եգիպտոսի հետ և՛ հետախ ուզության, և՛ նաև արտգործնախարարությունների մակարդակով սկսել են շփ ումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:Նրա խոսքով՝ մինչև այժմ ոչ Եգիպտոսից և ոչ էլ Թուրքիայից որևէ նախապայման չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սր վել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շար ժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Աղբյուր` bbc.com.tr

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս