ԱՄՆ Լոս Անջելես շրջանում ապրիլը հռչակվել է որպես հայկական պատմության ամիս

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմինը որոշում է կայացրել ապրիլը հռչակել որպես հայկական պատմության ամիս: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմնի անդամ Քեթրին Բարգերը:

Նա տեղեկացրել է նաև, որ ընդունված մեկ այլ որոշմամբ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղшսպшնության հիշшտակի օր:

«Լոս Անջելես շրջանն ուժեղ է հայերի բերած հսկայական ներդրումների շնորհիվ: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և շարունակելու եմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա»,- նշել է Բարգերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս