Ռուսաստանը բանաստեղծություններ ունկնդրելու գծով աշխարհում առաջին տեղում է:
Միևնույն ժամանակ, աշխարհում ամենից շատ են լսում Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Storytel աուդիոգրքերի ծառայությանը, որը հաշվարկ է կատարել Պոեզիայի համաշխարհային օրվա նախօրեին:
Նշվում է, որ Շվեդիան երկրորդ տեղում է 20 երկրների շարքում, որտեղ ամենից շատ բանաստեղծություններ են լսում: Լավագույն եռյակը եզրափակել է Դանիան: Չորրորդ տեղը գրավել է Նիդեռլանդները, իսկ հինգերորդը՝ Հնդկաստանը:
Նյութի աղբյուր՝ www.1in.am