Ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավարուհի Քրիսի Թեյգենը Watch What Happens Live With Andy Cohen շոուի եթերում պատմել է, որ ընկերուհու՝ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության ֆոնին պարբերաբար կապ է հաստատում Քարդաշյանի հետ։
«Ես Քիմի հետ ավելի շատ եմ խոսել, քան Ջոնը՝ Քանյեի հետ։ Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Քանյեին, ապա գիտի՝ նա երբեմն անհե տանում է և նրա հետ կապվելը շատ դժ վար է»,- ասել է երգիչ Ջոն Լեջենդի կինը։
Հարցին, թե ինչպես է բшժա նությունից հետո իրեն զգում Քիմ Քարդաշյանը, Քրիսի Թեյգենը պատասխանել է․ «Քիմի հետ ամեն ինչ կարգին է»։
«Ես գիտեմ, որ Քիմն ամեն ինչ արել է հանուն իր ամուսնության և, անկեղծ ասած, ցшվшլի է, որ դա արդյունք չտվեց․ ես միշտ վստահ եմ եղել, որ նրանց հարաբերությունները հավերժ են։ Բայց ես գիտեմ, որ Քիմն արել է առավելագույնը»,- հավելել է մոդելը։