Էրդողանը միաձայն վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության յոթերորդ ընդհանուր համագումարի շրջանակում: Էրդողանի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 1428 պատվիրակները: Ընդ որում, նա եղել է առաջադրված միակ թեկ նածուն:

«Արդարություն և զարգացում» կուսա կցությունը ստեղծվել է 2001 թվականին՝ Էրդողանի նախաձեռնությամբ: Հենց նա էլ կուսակցության առաջին նախագահն էր: 2002 թվականից մինչ օրս Թուրքիայի իշխող կուսակցությունն է:

2014-2017 թվականներին կուսակցությունը ղեկավարել են Ահմեդ Դավութօղլուն և Բինալի Յըլդըրըմը, քանի որ նախկինում գործող օրենքների համաձայն՝ երկրի նախագահն իրավունք չուներ կուսակցական լինել:

Թուրքիայի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվեցին 2017 թվականի ապրիլի հանրաքվեով, Էրդողանը հնարավորություն ստացավ վերընտրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում, և այդ պաշտոնը ստա նձնեց արդեն 2017-ի մայիսին:

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս