Հակառա կորդի կողմից վերահսկվող տարածքներում ալիևի նկարների հրապարակումը սովորական տե ռորի պրիմիտիվ դրսևորում է։ Դա արվում է, որ… Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Թշն ամու վերահսկողության տակ անցած տարածքներում ալիևի նկարների հրապարակումը դա սովորական տե ռորի պրիմիտիվ մի դրսևորում է պարզապես։ Այն գլխավորապես ուղղված է հենց մեր՝ հայկական լսարանին։ Սա Արվում է մեզ

նյարդայնացնելու, մեզ վ ախեցնելու ու ի վեջո մեր հայրենակիցներին հոգեբանորեն ճն շելու համար է արվում։ Սրա վերջնական նպատակն իհարկե Արցախի հայաթ ափումն է։ Այս նույն նպատակն է կրում նաև ալիևի կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող այն հայտնի թեզը, թե Ղարաբաղի խնդիրն արդեն իսկ լուծված է։ Նա

իհարկե հասկանում է, որ խնդիրը բնավ էլ լուծված չէ, որ ՀՀ-ն ամեն ինչ անելու է Արցախն ազատագրելու համար, որ ռուսական կայսրությունը հնարավորինս կկառչի այդ հողից, ու որ նույն Ռուսաստանին այս հողի վրա հայերի գոյությունն իհարկե անհրաժեշտ է։ Սակայն, անշուշտ սա հոգեբանական ճն շման փորձ է

Արցախի բնակչության հանդեպ։ Եվ այս հոգեբանական պատե րազմի պարագայում, կուզենամ, որ գոնե մեր լրատվական կայքերի էջերին, շատ ավելի հաճախ տեսնել իրենց հողի վրա պինդ կանգնած արցախցիների նկարներն եւ պատմությունները, այլ ոչ թե մեր հողը տրորող թշ նամու հիմար ժպիտը… Հ.Գ. Պատ երազմը դեռ չի ավարտվել…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս