Կիպրոսը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղից զբոսաշրջիկներ կարող է ընդունել

Ապրիլի 1-ից Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանը պաշտոնապես ներառեց այն երկրների թվին, որտեղից զբոսաշրջիկներ կարող են գնալ կղզի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով Առողջապահության նախարարության գրանցամատյանին։

Այս գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում»: Այս երկրներից ժամանած ուղևորները կարող են խուսшփել պարտադիր երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ անցնեն նոր կորոնավ իրուսի ստու գումը: Նրանք պետք է իրենց ձեռքում ունենան թեստի բա ցասական արդյունքը հավաստող փաստաթուղթը՝ 72 ժամ վաղեմությամբ, որից հետո ինչպես նաև Կիպրոսի Լառնակա կամ Պաֆոս քաղաքների միջազգային օդանավակայաններում ևս մեկ կոր ոնավիրուսի թեստ պետք է հանձնել։ Այն ևս պետք է ցույց տա բացասական արդյունք:

Բացի այդ, Կիպրոս ժամանող ուղևորները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք էառցանց լրացնեն CyprusFlightPass ներգաղթի ձևաթուղթը (հասանելի է՝ https://cyprusflightpass.gov.cy կայքում):

Բացի 32 երկրներից, որոնք արդեն «կարմիր խմբում» էին, ներառվել են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ԱՄԷ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Քաթարը և Եգիպտոսը,

panorama.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս