Ալեքսանդր Լավրենտեւ…Սիրիայում գործող ահшբեկչшկան կազմակերպությունների հետ համաձայնությունները բացшռված են.

ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեեւ հրավեր է ստացել ռուսաստանյան կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:

«Մենք հրավեր ենք ուղարկել նաեւ մեր ամերիկացի գործընկերներին խորհրդաժողովին մասնակցելու համար (…), բայց, դժբախտաբար, մերժում ստացանք: Ներկայումս ամերիկացիներն զբաղված են ներքին գործերով եւ, ըստ երեւույթին, տակավին չեն որոշել սիրիական ուղղությամբ ուղեգիծը»,- ասել է նա:

Լավրենտեւը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանն արձանագրում է (ՌԴ-ում արգելված) ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում Սիրիայում: Նրա խոսքով՝ Սիրիայում գործող шհшբեկչական կազմակերպությունների հետ համաձայնությունները բացшռված են, դրանց լիակատար ոչն չացման նպատակաուղղվածությունը պահպանվում է:

«Քննարկվեց, թե մենք ինչ պետք է անենք այնպիսի միջազգային կազմակերպությունների դեմ պшյքարում, որոնք ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդի կողմից ճանաչել են ահшբեկչшկան, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Հայաթ Թահրիր աշ Շամը» (երկուսն էլ шրգելվшծ են ՌԴ-ում) եւ մյուները: Մեկ անգամ եւս կրկնեմ, հրшմшյականը մնում է. այդ խմբավորումների լիակատար ոչն չացում: Չեն կարող լինել ոչ մի կարգի փոխզիջումային համաձայնություններ шհшբեկիչների հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս