Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հնդկաստանի` «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պլանները փոխելու և Հայաստանի վրա դրա ազդ եցության մասին։Հնդկաստանում որոշել են 180 աստիճանով փոխել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված պլանները։ Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ կապող միջանցքը նախապես որոշվել էր կառուցել Ադրբեջանի վրայով, այժմ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք ճանապարհահատվածը կներառի Հայաստանը։

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով` արցախյան պատերազմի ընթացքում Պակիստանը հանդես եկավ հայտարարություններով` նշելով, որ կանգնած է Ադրբեջանի Հանրապետության կողքին, նաև ահաբե կիչներ ու զինյալ գրո հային խմբեր ուղարկեց։ Դա չի բխում Հնդկաստանի տարածաշրջանային շահերից, քանի որ Պակիստանի հետ հարաբերությունները թշնա մական են։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պլանները փոխելով` Հնդկաստանը փորձում է չեզոքացնել Պակիստանին և սահմա նափակել Պակիստանի հնարավորությունները։

«Իրանի հյուսիսում գտնվող Չափահար նավահանգիստը մրցակցության մեջ է պակիստանյան մեկ այլ նավահանգստի հետ և Պակիստանի այդ շրջանի ծովափնյա բնակավայրերի հետ»,- ասաց նա։

Ահարոնյանի դիտարկմամբ` այս հարցում Հնդկաստանի և Իրանի շահերը հանընկնում են։ Թերևս դա է պատճառը, որ սենսացիոն տեղեկությունը տարածվեց իրանական ԶԼՄ-ների միջոցով։

«Իրանն էլ Հնդկաստանի հետ միասին փորձում է «Հյուսիս-հարավ» ճանապարհն ապահովել Հայաստանի վրայով և ոչ թե Ադրբեջանի, թեպետ խոսվում է, որ Իրանը չեզոք հարաբերություններ է պահպանում հարևանների հետ, բայց իրանական հռետոր աբանության մեջ մենք այլ բան ենք տեսնում, գործողությունների, քայլերի մակարդակում` բոլորովին այլ»,- նշեց Ահարոնյանը։

Նշենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook –ի իր էջում գրել էր, որ ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուր թերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։

armeniasputnik.am

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս