Ո՞վ է այսօ՛ր զե նք վաճառում шհшբեկիչներին, որոնք սպшնում են տարբեր վայրերում. Հռոմի պապ

Վերադառնալով Իրաք կատարած առաքելական ճանապարհորդությունից՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախ երախտագիտություն է հայտնել Աստծուն, որը հնարավորություն տվեց այցելել Իրաք ու կիսել «այդ խոշ տանգված մարդկանց տառա պանքները»՝ հայտնում է Reuters-ը: Այնուհետև սրբազան քահանայապետը երախտագիտություն է հայտնել Իրաքի նախագահին ու կառավարությանը, երկրի հոգևոր առաջնորդներին, ինչպես նաև եկեղեցիների սպասավորներին և հավատացյալներին:

«Պատերազմին չպետք է պատասխանել ևս մեկ պատերազմով, զեն քին՝ մեկ այլ զե նքով»,- ասել է Հռոմի պապը: Նրան հետաքրքրել է, թե «ո՞վ է զենք վաճառել ահաբ եկիչներին: Ո՞վ է այսօ՛ր զե նք վաճառում ահաբեկիչներին, որոնք սպանում են տարբեր վայրերում»:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդն զգու շացրել է, որ «պատերազմը հրեշ է, որ ժամանակի հետ փոխվում է և շարունակում կուլ տալ մարդկությանը»: Հովվապետի համոզմամբ՝ «Իրաքի մարտ ահրավերը եղբայրությունն է, Մերձավոր Արևելքի համար էլ է եղբայրությունը, աշխարհի համար էլ»: Ըստ Ֆրանցիսկոս պապի՝ Իրաքը խաղաղ ապրելու իրավունք ունի: Նա բոլորին հրավիրել է աղոթելու դրա համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս