ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթացիկ հարցերի տակ առաջարկվել էր անցկացնել քննարկում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ», որին համաձայնություն էր տվել ԵԽԽՎ Բյուրոն։

Սակայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը դեմ հանդես եկավ քննարկման անցկացմանն ու պшհանջեց անցկացնել քվեարկություն։

Քվեարկության արդյունքներով, սակայն, հարցն այնուամենայնիվ ձայների մեծամասնությամբ ընդգրկվեց օրակարգում՝ 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։

Ինչպես պարզ է դառնում ԵԽԽՎ կայքից, քննшրկման անցկացմանը դեմ են քվեարկել Ադրբեջանի 6, Թուրքիայի 8, Ռուսաստանի 5 պատվիրակները, 1 հունգարացի և 1 սերբ։

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության 7 անդամներ ձեռնպահ են քվեարկել։ Ձեռնպահ ձայների մեջ են նաև Ուկրաինայի 2 պատվիրակներ, 1-ը կողմ է քվեարկել։

Հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս