Բալթյան երեք երկրների հայերը շնորհակալություն են հայտնում դեսպան Մկրտչյանին նրա աշխատանքի համար

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ ԱԳ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի աշխատանքի համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի կայքից։

«Բալթյան երեք երկրների ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների երեք փորձառու կազմակերպություններ կցանկանային ընդգծել իրենց խորին երախ տագիտությունը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տ. Մկրտչյանի գործունեության վերաբերյալ: Բալթյան երկրներում ՀՀ դեսպանի դերում պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Տ.Մկրտչյանը իրեն դրսևորեց որպես վերին աստի ճանի բանիմաց և իր գործին անմնացորդ նվիրված մասնագետ: Զարմացնում և հիացնում էր դիվանագետի բազմավեկտոր աշխատանքը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը, նա հիանալի դրսևորեց իրեն զանազան բնագավառներում` դիվանագիտություն, քաղաքականություն, մշակույթ»,- ասվում է շնորհակալական նամակում:

Բալթյան երեք երկրների հայկական կազմակերպությունների նամակում նշվում է, որ Տիգրան Մկրտչյանի դիվանագիտական քայլերը միշտ հավասար ակշռված և խոր ապես մտածված են եղել և հասել են իրենց նպատակին: Գործընկերներն ու համայնքի ներկայացուցիչները հաշվի էին նստում նրա կարծիքի հետ, ոչ բարյացակամ տրամադրված տարրերը վա խենում էին նրա գործունեությունից:

«Տ.Մկրտչյանի կազմակերպած, հայ արվեստն ու մշակույթը փառաբանող լայնամասշտաբ միջոցառումները, որոնք միշտ կապված էին մեր հայրենիքի այս կամ այն կարևոր իրադարձության հետ, լայն արձագանք էին գտնում ինչպես տեղական, այնպես էլ արտա սահմանյան լրատվամիջոցներում և ջերմ ընդունելության էին արժա նանում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Որոշ մշակութային միջոցառումներ տեղայինից ստացան համաշխարհային նշանակություն (Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը Լատվիայում կամ Նարեկացու թարգմանությունները)»,- նշել են նամակի հեղինակները՝ անհրա ժեշտ համարելով շեշտել դեսպան Մկրտչյանի կարևոր ձեռքբերումը Բալթյան երեք երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման և ամրա պն դման գործում:

«Դիվանագետ Տիգրան Մկրտչյանի ներուժը մեծ է և մենք մեր վստ ահությունն ենք հայտնում պարոն Մկրտչյանի անգն ահատելի ներդրմանը մեր Հայրենիքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում `անկախ նրա հետագա ծառայության վայրից: Բալթյան երկրների հայերը շնորհակալություն են հայտնում պր-ն Տ․ Մկրտչյանին նրա աշխատանքի համար և հաջողություն մաղթում`ի շահ մեր հայրենիքի` Հայաստանի: Հպարտ և շնորհակալ ենք Հայաստանին նման դիվան ագետի համար»,- ասվում է շնորհակալական նամակում, որն ստորագրել են Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Րաֆֆի Խար աջանյանը, Լիտվայի Հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը և Էստոնիայի Հայկական ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս