Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի հայկական հատվածի փորագրություններն ուսումնասիրվում են

Գիտնականները սկսել են ուսումնասիրել քրիստոնեության ամենասրբազան վայրերից մեկը համարվող Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի հայկական հատվածի պատերին փորագրված խաչերը։

Դրանք երկար ժամանակ գրաֆիտի էին համարվում, բայց, հնարավոր է, որ դա միջնադարյան վարպետների աշխատանքն է, որի դիմաց նրանց վճարում էին ուխտավորները։ Այդ են վկայում վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները, գրում է Reuters-ը։

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցին, որը քրիստոնեության մեջ համարվում է Հիսուսի խաչելության և մшհվшն վայրը, սովորաբար լի է հավատացյալներով և հոգևորականներով։ Դա դժվ արացրել է սրբազան այդ նշանների ուսումնասիրությունը։ Սակայն 2018-ի վերականգնողական աշխատանքները հնարավորություն են տվել ուսումնասիրել մшտուռում եղած ձեռքով փորագրված հազարավոր խաչեր, որոնք ներկայացվել են Իսրայելի հնությունների վարչության և Երուսաղեմի Հադասի ակադեմիական քոլեջին ուսումնասիրությանը։

Հայ առաքելական եկեղեցու հետ համшգործակցությամբ, որին պատկանում է մատուռը, գիտնшկանները կիրшռել են թվային տեսախցիկներ և եռաչափ պատկերներ, խաչերը քшրտեզագրելու և դրանք թվшգրելու ու համեմատելու համար։

«Այդ եզակի երևույթը միշտ շփոթ եցրել է մեզ՝ դա ուխտավորների գրաֆիտի՞ է, թե մեկ այլ բան»,-ասել է Երուսաղեմի վարչության տարածաշրջանային հնшգետ Ամիթ Ռեեմը։

«Մենք տեսանք, որ բոլոր այդ խшչերը նույն խորությшմբ են փորված և նույնիսկ քшնդակողի նշագրումը»,-ասել է նա՝ պայմանականորեն խաչերը դասելով 15-րդ դարին։ «Գուցե 2 կամ 3 վարպետ է փորագրել այս խաչերը։ Ուրեմն, սա գրաֆիտի չէ, սա ավելի կազմակերպված մի բան է»,-ասել է նա։

Նա իր հիպոթեզն է առաջարկել։

«Ենթադրենք, դուք հայ ուխտավոր եք և վճարում եք քահանային, կամ այդ յուրահատուկ վարպետին, որպեսզի նա ի բարօրություն ձեր և ձեր մտերիմների հոգու.․․ հատուկ խաչ փորագրի մոլորակի վրա քրիստոնյաների համար ամենասրբազան վայրում»,-ասել է Ռեեմը։

Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում, որն ավելի հայտնի է որպես Տիրոջ գերեզմանի վանք: Քրիստոսի հարության տաճարն ըստ եկեղեցական ավանդույթի գտնվում է այն նույն վայրում, որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին: Տաճարը քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկն է: Այն պատկանում է քրիստոնեական վեց ուղղությունների ներկայացուցիչներին` հույն ուղղափառ, հայկական, կաթոլիկ, ղպտի, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքն ու աղոթքի ժամերը:

Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերшկանգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Վերականգնողական աշխատանքներին մասնակցել են նաև հայ մասնագետները: Աշխատանքները ֆինանսավորել են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար հատկացրել էր $3.3 մլն (£2.3 մլն):

Panarmenian.net

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս