Իրանն ազդանշաններ է ուղարկում համաշխարհային տերությունների եւ ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական բանակցությունների բացման մասին

Իրանն ազդանշաններ է ուղարկում համաշխարհային տերությունների եւ ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական բանակցությունների բացման մասին

Իրանը հուսադրող ազդանշաններ է փոխանցում համաշխարհային տերությունների եւ ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական բանակցությունների բացման մասին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին:

Իրանը դեռ հրшժարվում է մասնակցել հանդիպմանը, որը կազմակերպել է Եվրամիությունը 2015 թվականի միջուկային գործարքի վերսկսման հարցով ԱՄՆ-ի եւ համաշխարհային տերությունների միջեւ:

«Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում, եւ մենք դրական ազդանշաններ ենք ստացել այս շաբաթ: Նպատակը մինչեւ Նավրուզի (Իրանում Ամանորը) սկիզբ՝ մինչեւ մարտի 20-ը բոլոր կողմերին սեղանի շուրջ հավաքելն է: Մենք գործադրում ենք բոլոր ջшնքերը, որպեսզի այդ հանդիպումը կայանա մոտ օրերս»,-հայտնել է աղբյուրը:

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս