Մեր տաղավարն է առաջինը, իսկ երկրորդը՝ Ադրբեջանինը. Մինչև երբ չենք գիտակցելու, որ… Արմեն Միրզոյանի շատ ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Արմեն Միրզոյանն իր էջում գրել է. Ուրեմն 2021 թ.-ի փետրվարի 21-25-ը Դուբայում տեղի է ունենում Պաշտ պանության միջազգային համաժողով-ցուցադրությունը, որին մասնակցում է նաև ՀՀ-ը՝ հանձինս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ 1-ին նկարի մեջ մեր տաղավարն

է։ Նկարին նայում եմ, թվում է, թե Երևան Մոլի help desk-ն է։ Բուկլետներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազ մաարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևիցէ օրինակ չես գտնի։ Եւ մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա։

Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը և լռում։ Մինչ երբ չենք հասկանալու, որ սենց պետություն/պետականություն չենք դառնա։ Չնայած վաղուց մեր երկրում պետություն բառը պիտի չակերտների մեջ դնել։ Կարևորը ամեն մեկս մեր էշը քշենք, փորներներս էլ կուշտ լինի։ Ջհանդամ, թե երկիրը չի կոր ծանվում…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս