ԲԱՅԴԵՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՐԱՆ ՀԻՇԵՑՆԵԼ, ՈՐ «ԱՄԵՐԻԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կհիշեցնի, որ «Ամերիկան վերադարձել է»։

Մեծ Բրիտանիայի ամերիկյան ռազմակայանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտնել է, որ սկսել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակներում կհանդիպի նաև ՌԴ նախագահի հետ։
«Հանդիպելու եմ նաև Պուտինի հետ, որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ցանկանում եմ փոխանցել»,- զինվորականների ծափահարությունների ներքո ասել է Բայդենը՝ հավելելով, որ իր առաջին արտասահմանյան շրջագայության ընթացքում բոլորին, այդ թվում՝ ՌԴ նախագահին, հիշեցնելու է, որ «ԱՄՆ-ն վերադարձել է»։

«Մենք պատրաստվում ենք հասկացնել, որ Միացյալ Նահանգները վերադարձել է, ժողովրդավարություններն այժմ պետք է միահամուռ կերպով լուծեն մեր ապագային սպшռնшցող ամենադժվшր խնդիրներն ու մարտահրավերները»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Հաղորդում է artsakhspeaks-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս