Ապացույցներ . Վրացիները, հույները, ռուսները, թուրքերը Մածուն բառը փոխառել են հայերենից . Մանրամասներ

Մածունի շուրջ բարձրացած шղմուկի տնտեսա-իրավական բաղադրիչներին ծանոթ չեմ, բայց բոլոր դեպքերում шնհեթեթ ու զшվեշտшկшն է, որ որևէ մի համատեքստում կարող է արգելք լինել հայերեն մածուն բառի գործածության վրա՝ ի հակակշիռ վրացականի։ Ավելին՝ դա խնդալու է։ Որովհետև այդ բառի բնիկ հայկական ծագումը բացարձակապես կшսկшծի ենթակա չի, իսկ վրացերենը, հունարենը, ռուսերենը, թուրքերենն ու մյուս լեզուներն այն փոխառել են հայերենից։ Քանի որ այս հարցը հետաքրքիր ու կարևոր է ինչպես լեզվաբանական-ակադեմիական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու քաղաքական առումներով, ապա եկեք զի-նվենք համբերությամբ և հանգիստ ու բարեխղճորեն քննենք նյութը։ Ներող, որ կարճ չի։ Հարմար տեղավորվեք բազմոցին, բնիկ հայկական մածունը անարատ ջրով խառնեք ու բնիկ հայկական թան սարքեք և պահեք ձեռի տակ, գնացի՜նք։

Գրիգոր Մագիստրոսի և այլ հին հեղինակների երկերում ու միջին հայերենում վկայված և գրեթե բոլոր բարբառներում ներկա հայերեն մածուն բառն ածանցված է մածանիմ / մածնում բայից, որ բազմիցս վկայված է ոսկեդարյան մատենագրության մեջ՝ ‘կպչել, փակչել; պնդանալ, թանձրանալ, լերդանալ; մակարդվել; պարուրվել, պատվել’ իմաստներով, ընդ որում՝ ամենաբազմազան համատեքստներում։ Ահա մի քանի վկայություն։
• Զի իջեալ մածեալ պատեալ պաշարէր զնա ահ եւ երկիւղ «Քանզի ահն ու երկյուղը կպել-պատել էին նրան»։

Բ Մակաբայեցւոց գ․17 (Ամալյան 1996. 347-348):
• Ընտրեաց հեւսն փայտ․ չափով կշռեաց զնա` և դրօշեաց ի նմանութիւն պատկերի. դրով կարգեաց զնա, և մածոյց զնա սոսնձով, և արար ի պատկեր առն:

Եսայի խդ․13 (Զօհրապեան 1805, 3. 394):
• Նոյն խաւար մածեալ է զոգւով և մարմնով նորա «նույն խավարն է պատել նրա հոգին ու մարմինը»։
Եղիշէ (Տէր-Մինասեան 1957. 168; Տեր-Մինասյան 1989. 338/339):
Նույնիսկ մարդու և կնոջ միասնության՝ իրար կպչել-պարուրվել-միասնանալու վերաբերյալ․ ահա օրինակ․

• Թողցէ մարդ զհայրն և զմայր և մածցի ի կինն, և եղիցին երկոքին ի մարմին մի։
Փիլոն Եբրայեցի լին․ apud ՆՀԲ 2. 190a։

Ավելի՛ն, մածանիմ բայը ոսկեդարյան գրաբարում հստակորեն գործածված է նաև հենց կաթնամթերքի առնչությամբ։ Ահա երկու վկայություն․
• Մածաւ որպէս կաթն սիրտ[ք] նոցա «Նրանց սիրտը թանձրացավ կաթի նման»:

Սաղմոս ճժը․70 (Զօհրապեան 1805, 3. 116):
• Կամ թէ/ե ո՞չ իբրև զկաթն կթեցեր զիս, և մածուցե՛ր զիս իբրեւ զպանիր «Կամ մի՞թե կաթի նման չես կթել ինձ և պանրի նման մակարդել»:

Յովբ ժ․10 (Զօհրապեան 1805, 3. 281; Cox 2006․ 100):

Միայն այսքանն էլ բավարար է, որ վստահությամբ եզրակացնենք, որ մածուն բառը հայկական ծագում ունի՝ հայակերտ է․ քանի որ այն թափանցիկորեն ածանցված է վերը ներկայացված ոսկեդարյան մածանիմ բայից՝ բնիկ հայկական -ուն հայտնի ածանցով։

Այս պնդումը չէր փոխվի նույնիսկ այն դեպքում, եթե բուն մած- արմատը փոխառյալ լիներ։ Քանի որ էականն ա՛յն է, որ բառը կազմված է հայերենի հողի վրա հայկական լեզվամիջոցներով։

Սակայն նույնիսկ այդպիսի վերապահության նշույլ չկա, քանի որ այդ մած- բայարմատն ունի ակնհայտ բնիկ հայկական ծագում՝ սերում է հնդեվրոպական m(e)h2ĝ- բայարմատից, որ նշանակել է ‘քսել, հունցել/տրորել (խմորը կամ կավը), (խփելով) գործել/անել, ձևավորել’ > ‘քսելով կպցնել՝ պնդացնել՝ թանձրացնել’:

Ահա այդ բայարմատի ժառանգները ցեղակից լեզուներում․
• հուն․ μάσσω (արմատը՝ μαγ-) ‘հունցել, սեղմելով/խ-փելnվ ձևավորել’, μᾶζα ‘գարեհաց ևն’ (-i̯a ածանցով);

• հին եկեղեց․ սլավ․ mazati, ռուս. мазать ‘քսել, օծել’․ հմմտ․ հատկապես այս արմատից ածանցված maslo / масло ‘յուղ, կարագ’ բառը․

• օսերեն *mæz ‘սոսինձ’ (būræmæz / boræmæz ‘հրաշալի սոսինձ’ բառի կազմում). նրբիմաստի համար հմմտ․ հայերեն վերոհիշյալ քաղվածքը՝ մածոյց զնա սոսնձով։
• հին սաքս․ makōn ‘անել, շինել < հունցելով ձևավորել’, անգլ․ make և այլն։ Նկատե՛ք, որ հայերենը և հնդիրանական ու սլավոնական ճյուղերը սատեմային են, հետևաբար հնդեվրոպական ĝ- քմայնացած հետնալեզվայինն օրինաչափորեն տվել է՝ հայերենում՝ ծ, սլավոնականում ու օսերենում՝ z, իրանականում՝ օսերենում, նույնպես z: իսկ կենտումային լեզուներում քմայնացում չկա, ուստի հունարենում ու գերմանականում այն օրինաչափորեն տվել է համապատասխանաբար γ [k] և k: Այդ հնչյունական համապատասխանությունների շուրջ տես կից աղյուսակս։ Հայերեն մածանիմ բայի և նույնիսկ մածուն գոյականի այս ճիշտ ստուգաբանությունները հնդեվրոպաբանությանը հայտնի են արդեն ավելի քան հարյուր տարի՝ դեռ Lidén 1896-ից և Meillet 1916-ից սկսած (գրակ․ ցանկը տես ստորև): Քանի որ, ուրեմն, մածուն բառը մաքուր հայակազմ է ու ածանցված է բնիկ հայկական մածանիմ արմատից, ապա ակնհայտ է, որ հարաբերակից բառերը այլ լեզուներում փոխառված են հայերենի՛ց։ Ահա դրանցից մի քանիսը․ • հուն․ μαζοῦν, • վրաց․ მაწონი /մածոնի/, • ռուս․ мацони ու мацунъ, • թուրք․ բարբառներում՝ mazun, maǰun (տես ՀԱԲ 3. 230), mazın (Սեբաստիա, Կայսերի և այլն․ այս տեղեկության համար երախտապարտ եմ Անի Սարուխանյանին), • նույնիսկ անգլերենում՝ կեսարացի մի հայ բժշկի՝ ԱՄՆ տարած՝ mazoon և այլն (ՀԱԲ 3. 230): Չափազանց ուշագրավ է, որ հայ հեղինակները (Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Երզնկացի ևք) դեռևս 11-րդ դարից սկսած հստակ տվել են մածուն բառի ճիշտ ստուգաբանությունը (մածուն, քանզի մածեալ է) և ընդգծել, որ հունարենը (ավելի ուշ՝ նաև թուրքերենը) այն փոխառել են հայերենից։ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ • Adontz 1915․ 228։ • Աճառյան ՀԱԲ 3. 230: • Ջահուկյան 1954. 214: • Խաչերեան 1984. 132: ԱՅՍՊԻՍՈՎ Հայերենի մատենագրության մեջ վկայված ու գրեթե բոլոր բարբառներում ներկա մածուն բառը լիակատար հայկական ծագում ունի․ սերում է ոսկեդարյան գրաբարում բազմիցս վկայված մածանիմ / մածնում ‘կպչել, փակչել; պնդանալ, թանձրանալ, լերդանալ; մակարդվել; պարուրվել, պատվել’ բայից․ վերջինս էլ ունի բնիկ հայկական ծագում՝ սերում է հնդեվրոպական *m(e)h2ĝ- բայարմատից, որ նշանակել է ‘քսել, հունցել/տրորել (խմորը կամ կավը), (խփելով / տրորելով / քսելով) գործել/անել, ձևավորել’ > ‘քսելով կպցնել՝ պնդացնել՝ թանձրացնել’, ընդ որում հնչյունական արտացոլումը լիովին բնիկ հայկական է․

ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ մածունի վրացական, հունական, ռուսական, թուրքական ու մյուս անվանումները հստակորեն փոխառված են հե՛նց հայերենից:

Տեր լինենք հավերժական հայերենի ժառանգությանը։

Հետգրություն
Կփորձեմ արագ սրա անգլերեն համառոտն էլ սարքել ու հրապարակել՝ միջազգային հանրության համար։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (բացի արդեն նշվածներից)

• Meillet // MSL 19, 1916. 122-123 (հայ․ թարգմ․՝ Մեյե 1978. 179-181): • Lidén // BB 21, 1896. 99:
• Աճառյան ՀԱԲ 3. 228-230: • Абаев ИЭСОЯ 1, 1958. 272; op. cit. 2, 1973. 110:
• Pokorny 1959. 696-697: • Klingenschmitt 1982. 219-220: • Kocharov 2019. 197-198:
• Ջահուկյան ՀԼՊ 1987, 136, 179, 263; Ջահուկյան 2010. 501a: • Mallory / Adams 1997. 649:
• LIV 2001. 421: • Derksen 2008. 302, 304-305: • Beekes 2010, 2. 890, 910-911: • Kroonen 2013. 350:
• ЭтимСловИран 5, 2015. 309-313:

Հրաչյա Մարտիրոսյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս