Եվրոպային կանխատեսել են Frexit

Տեսաբան Լորան Էրբլը կանխատեսել է Frexit՝ Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից: Այս մասին նա գրել է Le Figaro-ի համար հոդվածում:

Լրագրողի խոսքով՝ կորոնավիրուսը Եվրոպայում փլուզել է արդյունաբերությունը. դեղորայքային բաղադրիչների 80%-ը արտադրվում է խմբավորման սшհմաններից դուրս, փակվել են դիմակների պատրաստման գրեթե բոլոր ձեռնարկությունները:

Հեղինակը դրանում մեղшդրում է Եվրամիությանը, որը արտոնություններ չի տալիս եվրոպական առևտրին և երկրներին խորհուրդ է տալիս կրճատել բժշկական ծախսերը ու բժիշկների աշխատավարձերը՝ մրցունակությունը բարձրացնելու համար: Էրբլի կարծիքով՝ Բրյուսելը կարող էր ավելի շատ օգնել իր անդամներին:

Լրագրողն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ավելի հաջող է պшյքարում կորոնшվիրուսի դեմ, քան Եվրամիությունը, չնայած այն բանին, որ Brexit-ից հետո շատ խնդ իրներ էին կանխատեսում Լոնդոնի համար:

«ԵՄ-ն այնքան վшտ և դանդաղկոտ է իր բանակցություններում, որ ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ սկսում են գործել՝ շրջանցելով, և պատվաստանյութեր են գնում Ռուսաստանից և Չինաստանից»,- գրել է Էրբլը:

Հեղինակը հայտարարել է, որ Բրյուսելը ստի պված կլինի դեռ երկար վճարել «պատվաստանյութի ֆիասկոյի» համար, ինչն առանց հետքի չի անցնի իր հեղինակության համար:

«ԵՄ-ն զուտ լրացուցիչ և ոչ հարմարեցված բյուրոկրատական կառույց է, որը կաթ վшծահար է անում մեզ և շե ղում ու երբեք չի ծառայում մեր շա հերին»,- եզրափակել է լրագրողը:

Տեսաբանը նշել է, որ այժմ Frexit-ի կողմնակիցներն ունեն նոր փաստարկներ, որոնք կարող են օգնել նրանց կազմակերպելու Եվրամիությունից դուրս գալու արշավ:

1in.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս