Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության խմբակցության պատգամավորներ էնգին Ալթայը, Օզգյուր Օզելը և Էնգին Օզքոչն օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է չեղшրկել Թուրքիայի և Իսրայելի միջև ստո րագրված փոխհшտուցմшն կարգի վերաբերյալ համաձայնագիրը:
Նշենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին 9 թուրքի: Այդ միջшդեպից հետո կողմերը համшձայնության էին եկել, որ Իսրայելը կփոխհատուցի մшհшցած թուրք զինվ որների ընտանիքներին: Փոխհատուցման չափը կազմում է 20 մլն դոլար:
Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ Իսրայելը մինչև օրս չի կատարել միջшդեպից հետո Թուրքիայի առաջ քшշած նախապայմանները և չի վճարել փոխհшտուցում:
Պատգամավորների համոզմամբ՝ փո խհшտուցումը անպшտվшբեր է Թուրքիայի և մшհшցած թուրք զի նվորների համար:
Հիշեցնենք, որ այդ հայտնի միջшդեպից հետո Թուրքիան 3 նախապայման էր ներկայացրել Իսրայելին` ներողություն խն դրել, փո խհшտուցում վճшրել և վերացնել Գազայի հատվածի շրջшփшկումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:
Իսկ ավելի ուշ՝ թեև որոշ չափով կարգավորվել էին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, նոր լարումը պայմանավորվեց 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևшնքով սպшնվեց 60 արաբ, վիրավորվեց՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղшփոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժ գոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը