Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները և օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման հարցը։