Հոսեյն Ամիր Աբդոլլահիան . «Ալիեւը վստահեցրել է մեր նախագահին , որ չի ուզում սահմանների փոփոխություն»

Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։

Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական և նաև սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։

Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու և դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը»։

Իրանի ԱԳ նախարարն պատասխանել է լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ — Արմ Լnւր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս