Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնшժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: — «1լnւրեր»
«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշ-նшմիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչ-шցնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է», — ասել է Բուայեն։
Նրա խոսքով՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։
«Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպшցված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղաս-պшնության շարունակման», — ասել է ֆրանսիացի սենատորը: