Զելենսկին կոչ է արել Եվրամիությանն արգելել բոլոր ռուսական պետական ​​լրատվամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը արգելել բոլոր ռուսական պետական ​​լրատվամիջոցները։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Պրահայում անցկացված ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

«Եվրամիության տարածքում ռուսական քարոզչության ոչ մի վաճառող չպետք է մնա։ Ոչ մի ռուսական պետական ​​հեռուստաալիք չպետք է իրավունք ունենա գործել Եվրամիության տարածքում»,- ասել է Զելենսկին։

Եվրամիության Խորհրդի որոշմամբ՝ Եվրամիության տարածքում արգելվել է ռուսական քարոզչական ալիքների՝ «Ռաշա Թուդեյի» և «Սպուտնիկի» գործունեությունը։ Ավելի ուշ այս ցանկին ավելացան «Ռասիա 24»-ը, «TV Center International»-ը եւ «RTR Planet»-ը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս