Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը րոպեներ առաջ տեղի ունեցած տեսաուղերձի ժամանակ սպա ռնացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Այսօր հուլիսի 28-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են չին-ամերիկյան հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Խոսքը, մասնավորապես, Թայվանի մասին է եղել։ Սի Ցզինպինը ընդգծել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցում՝ ասելով, որ ՉԺՀ-ն դեմ է Թայվանի անկախությանը և արտաքին միջամտության ցանկացած ձևին:

Չինաստանի նախագահը Բայդենին ասել է, որ ավելի քան 1,4 միլիարդ չինացիներ վճռականորեն պաշտպանում են Չինաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նա հայտարարել է , որ «չպետք է ոտ-նահարվի հասարակական կարծիքը» և սպ-առնաց Ամերիկայի նախագահին՝ ասելով, որ «կր-ակի հետ խաղալով՝ ինքդ քեզ կհրկ -իզես»։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ մտադիր է օգոստոսի 1-ից հետո այցելել Թայվան։ Փելոսին կդառնա ԱՄՆ ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչը, ով կայցելի այդ երկիր վերջին 25 տարվա ընթացքում։

Չինաստանը իր հեթին հայտարարել է, որ կպատասխանի «ուժեղ միջոցներով», եթե Փելոսին մեկնի Թայվան:

Ջո Բայդենը չի պաշտպանել Փելոսիի գաղափարը. Նա ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ է, որ ԱՄՆ պաշտոնյաները այցելեն Թայվան:

«Զի-նվորականները չեն կարծում, որ դա լավ գաղափար է այս պահին», — ասաց էր Բայդենը լրագրողներին չորեքշաբթի երեկոյան:

Բանավ-եճը, թե արդյոք Փելոսին պետք է այցելի Թայվան, տեղի է ունենում աճող մտահոգության ֆոնին, որ Պեկինը կարող է ռազ-մական գործողություններ ձեռնարկել դեմոկրատական ​​Թայվանի դեմ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս