Ռուսաստանը մտադիր է երկիրը լքած բրենդերին փոխարինել թուրքականով

«Անկարան և Մոսկվան բանակցությունների նոր փուլ են սկսում՝ նվիրված Ռուսաստանը լքած արևմտյան բրենդերը թուրքականներով փոխարինելու հարցին», այս մասին նշել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

«Մեր կանխատեսումներով՝ այս տարվա աշնանն արդեն Ռուսաստանի առևտրային սեկտորում շուրջ 3 միլիոն քառակուսի մետր թափուր տարածք կլինի։ Դա հավասարազոր է 420 ֆուտբոլային դաշտերի», — նշել է Մոսկալենկոն՝ հավելելով, որ այն թուրքական ընկերությունները, որոնք դեռ ներկայացված չեն Ռուսաստանում, առաջիկա ամիսներին հնարավորոթյուն կստանան ծանոթանալ երկրի լավագույն առևտրի կենտրոններին, այդ թվում՝ Մոսկվայում։

Հիշեցնենք, որ համաշխարհային բրենդները հեռացան ռուսական շուկայից ռուս-ուկրաինական պատերшզմի պատճառով արևմուտքի կողմից պատժամիջոցների հիմքով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս