Զելենսկի . «Ասեմ թե ինչ է ուզում Ռուսաստանը , մեր համար ամենինչ արդեն պարզ է»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանը համեմատում է ագահ ալիգատորի հետ և ասում, որ Մոսկվան բանակցություններ չի ցանկանում։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նա ասել է Սլովենիայում ռազ-մավարական ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունենալիս։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է վերադարձնել իր տարածքները, և այս գործընթացը կարող է տարբեր լինել։

«Սակայն ցանկացած բանակցությունների համար երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն։ Սա Ռուսաստանի իշխանության հերթական հրապարակային սուտն է։ Նրանք պատրաստ չեն բանակցել, չեն ուզում։ Նրանց ընկալմամբ՝ բանակցությունները վերջնագիր են, որում մենք պետք է ընդունենք, որ Դոնբասը և Ղրիմը ռուսական տարածքներ են»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկու խոսքով՝ ռուսներն արդեն հրապարակայնորեն խոսում են այն մասին, որ Ուկրաինան նույնպես պետք է ճանաչի ժամանակավորապես օկու-պացված տարածքները Ուկրաինայի հարավում որպես ռուսական տարածքներ այն բանից հետո, երբ այնտեղ կանցկացվեն այսպես կոչված հանրաքվեներ: Զելենսկին Ռուսաստանին անվանել է «ագահ ալիգատոր»:

«Իրենց հետ ոնց խոսես, մի ​​կես տարուց էլի կգան մեր մյուս տարածք։ Ցանկանում եմ, որ դուք բոլորդ դա գիտակցեք մեզ հետ միասին»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պետք է գիտակցել, որ իրականում Ռուսաստանն այնքան էլ ուժեղ ու հզոր չէ։

«Մենք պետք է մոռանանք այս մեծ պետականության մասին լեգենդը։ Մենք դա ցույց կտանք մա-րտի դաշտում»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս