Տիգրան Ավինյան . «Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը»

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում է Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելուն:

Իր ելույթի սկզբում Ավինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ ինքնիշխանության համար մղված մար-տերում զ-ոհված զինվորների հիշատակը:

«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագր-եսիային, և ստիպված եղանք կրկին մա-րտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները: Այդ ագր-եսիան, սակայն, մեզ պետք է ոչ թե ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի:

Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զ-ինել բանակը և զարգացնել տնտեսությունը: Ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն: Մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով»,- ասաց Ավինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս