Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս ընդդիմադիր Ալի Բաբաջանը, որը 2002-2007 թվականներին զբաղեցրել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, քննադատել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: — «Է րմենիհшբեր»
Սևծովյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում Բաբաջանն իր ղեկավարած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) նոր գրասենյակներ է բացել Բայբուրթում, Գյումուշհանեում և Քելքիթում:
Ելույթ ունենալով կուսակիցների և համակիրների առջև՝ Բաբաջանը դիմել է Թուրքիայի ներկայիս ղեկավարությանը՝ հարցնելով, թե ու՞ր են Ֆ-35 ռազ-մական ինքնաթիռները, որոնց համար Թուրքիան միլիարդավոր դոլարներ է վճարել:
Ըստ նրա՝ Թուրքիայի հեղինակությունը հիմա խաթ-արված է ողջ աշխարհում և թուրքական իշխանություններ չեն կարողանում նույնիսկ իերնց սեփականությունը հանդիսացող ինքնաթիռները բերել երկիր:
Բաբաջանի խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիան վարում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն, քանի որ խոսքն այն իշխանության մասին է, որը սերտ հարաբերությունների մեջ է մի պետության հետ, որին դեռ մեկ տարի առաջ ոխ-երիմ թշ-նամի ու դա-հիճ էր համարում: