Հունաստանը ծրագրում է պարսպապատել Էվրոս գետի սահմանային ափը 80 կմ-ով , այս ամենը արվում Թուրքիայի հետ սահմանը ավելի պաշտպանելու համար, այս մասին հաղորդում է հունական լրատվական կայքը՝ վկայակոչելով Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսին։
«Մենք չենք կարող խոսել փակ Եվրոպայի մասին, բայց մենք նաև չենք կարող ունենալ Եվրոպա, որտեղ шգ-րեսիվ հարևանն է որոշում, թե ով է ներս մտնի», — ասել է նախարարը:
Էվրոսը դարձել է Հունաստանի տարածք մուտք գործող կարևոր երթուղի, որտեղ հունական ոստիկանությունն այս տարի տարածաշրջանում ձերբակալել է 386 միգրանտի։