Չնայած Չինաստանի խիստ զգուշացումին՝ Նենսի Փելոսին կայցելի Թայվան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կայցելի Թայվան՝ իր ասիական շրջագայության շրջանակներում՝ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաների նախազգուշացումներին, որոնք անհանգստացած են նրա այցին Չինաստանի արձագանքով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների այս տեղեկությունը հաստատել են Թայվանի պետական ​​բարձրաստիճան պաշտոնյան և ԱՄՆ պաշտոնյան։

Թայվանցի պաշտոնյայի խոսքով, ակնկալվում է, որ Փելոսին գիշերը կմնա Թայվանում: Ընդ որում, դեռ հստակ հայտնի չէ, թե երբ է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան վայրէջք կատարել Թայբեյում:

Պենտագոնն աշխատում է շուրջօրյա՝ վերահսկելու չինացիների ցանկացած տեղաշարժ տարածաշրջանում և մշակում է այն անվ-տանգ պահելու ծրագիր, հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս