Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով ադրբեջանական խшխտումների հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե

Եվրոպական դատարանը հունվարի 4-ին բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռшզմшգեր իների և шռևшնգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խшխտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խшխտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։

«Հաշվի առնելով ռшզմшգերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը՝ ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,-ասվում է հաղորդագրության տեքստում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս