Ահազանգ . «Խնդրում ենք չօգտվել ֆայտոնի ծառայություններից, ձին մեղկ է»

Հարգելի տուրիստներ ու շիրակցիներ, խնդրում եմ չօգտվել ֆայտոնի ծառայություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե Դավթյանը՝ ահազանգելով ձիու առողջական վիճակի մասին։

«Էս անձինքն կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը:

Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում: Հույսս կտրելով իրենցից, դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են բան փոխել: Հուսով եմ հետամուտ կլինեք ու թույլ չեք տա շահագործեն կենդանիներին:

Հարգելի Գյումրու համայնքապետարան, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան, DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ, խնդրում եմ/ենք հետևողական լինել և հարցն էսպես բաց ու չլուծված չթողնել:

Կարևոր բան էլ նշեմ, որ Women’s Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ-ի կողմից իրականացնում էինք «Քայլող տուր» ծրագիրը ողջ ՀՀ-ի քաղաքացիների համար, և սա թվով երկրորդ տուրն էր, որտեղ Գյումրու պատմամշակույթային կոթողների ու կանանց իրավունքների մասին պատմություններով պիտի համեմեինք ու ներկայացնեինք Գյումրին ու պայքարող կանանց, սակայն բոլոր հյուրերն էս տեսարանը ու ձիու՝ հազիվ ոտքի վրա կանգնելը տեսան»,-գրել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս