Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից

«Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ։ Ալիևին հասկացնել են տալիս, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն թե ով է ռազ-մական գործողությունների նախաձեռնողը։ Այս ամենը բնականաբար չի արվում մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար։ ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմն՝ իրենը։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիները Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան։

ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան, (բառիս բուն իմաստով) ստանում է հետшխ-ուզшկական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներում։ Այսինքն, որևէ պետության որևէ զի-նվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվ-երսիաները գերտերությունների համար չեն։

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրային դիվանագիտական ձևակերպումները սովորաբար առավել մեղմ կարող են լինել, քան հեռախոսային խոսակցության սղագրությունը։

Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում, գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։

Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, նշանակում է այդ գործը կրկնակի հեշտանում է։

Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Իրանի հայտարարություններն էլ բնականաբար անհանգստացնում են Ալիևին և չեմ բացառում, որ Նախիջևանի ուղղությունից գործողություններ չանելը կարող է պայմանավորված լինել հենց դրանով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս