Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը. Հայրենիքի փր կության շարժումը մարզային այցելություններ է սկսում

«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։

Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։

Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դա դարել է կատարել ՀՀ Սահ մանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:

Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։

Դավաճանի հեռացման համաժողովրդական պահ անջը պետք է միասնաբար վերածենք համ աժողովրդական պայքարի՝ կանխ ելով նորանոր զիջ ումներն ու թրքա հшճո քաղաքականությունը:

Առաջին հանդիպման վայրն ու ժամը՝

Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ»։

parstoday.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս