Ալիևը Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել է 100 կմ երկարությամբ նոր երկաթգծի հիմնարկեքի արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կառուցվելիք Հորադիզ-Աղբենդ երկաթգծի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Նշվում է, որ դրա երկարությունը կազմելու է 100 կմ:

Նշվում է, որ տվյալ ճանապարհը մեծ դեր է կատարելու Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժի ապահովման գործում, ինչպես նաև ներդրում կանի Ադրբեջանից Նախիջևան երկաթուղային գծի կառուցման շրջանակներում:

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս