Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:
Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:
«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։
Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ: