Ադրբեջանը և Ռուսաստանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը . ՌՏՀԴԾ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով , այս մասին հայտնել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։

«Ադրբեջանի հետ ռազ-մատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Հայտեր պարբերաբար ստացվում են՝ Բաքվի կարիքներին համապատասխան»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

ՌՏՀԴԾ-ն հավելել է, որ ներկայումս ռազ-մածովային տեխնիկան բանակցությունների օրակարգում չէ, սակայն Ռուսաստանն «այդ ոլորտում գործընկերներին առաջարկելու բան ունի»։

Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվում անցկացվում է ADEX 2022 ժամանակակից զ-ենքի եւ սարքավորումների IV միջազգային ցուցահանդեսը։ Դրան մասնակցում են 208 ընկերություններ, այդ թվում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ Հորդանանից։ Ռուսական ռազ-մական նշանակության տեխնիկան ներկայացնում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը: Նախատեսվում է ցուցադրել մոտ 500 միավոր տեխնիկա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս