ԱՄՆ-ը, Հայաստանը , Վրաստանը, Ուկրաինան և վեց այլ երկրներ հայտարարություն են տարածել

Հայտարարության տեքստը հրապարակել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը և այն ստորագրած երկրներն են՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ միասին Իրաքը, Հորդանանը, Լիբերիան, Ֆիլիպինները, Սիերա Լեոնեն և Ուգանդան։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան և վեց այլ երկրներ համատեղ հայտարարություն են տարածել համաշխարհային առողջապահական անվտանգության ապահովման մեջ սպառնալիքների նվազեցման համատեղ գործընկերությունների ներդրման վերաբերյալ։

«Կովիդ-ի համավարակը ընդգծել է ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման ազգային հզոր կարողությունների կարևորությունը։ Միջազգային համագործակցությունն ու օգնությունը վճռորոշ դեր են խաղում այդ կարողությունների ամրապնդման գործում: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցում են Կենսաբանական սպш-ռնալիքների նվազեցման ծրագրի միջոցով, որը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման համատեղ ծրագրի մի մասն է:

Այս գործընկերությունները միայն խաղաղ նպատակներ ունեն։ Նրանք կապ չունեն զ-ենքի հետ։ Այս գործընկերությունները պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը մեր երկրներում, ներառյալ վшրшկիչ հիվանդությունների բռ-նկումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերահսկումը և լաբորատոր կենսաանվտանգության ամրապնդումը: Որպես այս ծրագրի գործընկերներ, մենք բոլորս առաջին ձեռքից գիտենք դրա կարևորությունը մեր ընդհանուր նպատակի հետ՝ համատեղ աշխատելու՝ ամրապնդելու համաշխարհային առողջապահական անվ-տшնգությունը և նվազեցնելու վшրшկիչ հիվանդությունների ազդեցությունը մեր համայնքների վրա:

Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են ընդհանուր կարծիքը, որ նման համագործակցությունը չպետք է խզել, այլ պետք է խրախուսել և ամրապնդել։ Համաձայն 10-րդ հոդվածի՝ մենք կոչ ենք անում Կենսաբանական զ-ենքի մասին կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններին միասին աշխատել, ներառյալ գալիք Վերանայման համաժողովը՝ աջակցելու այս նպատակին»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս