Ուկրաինացի զինվորականները կկարողանան ռուս զինվորականներին հետ մղել 2022 թվականի փետրվարի 23-ի ժամանակահատվածում գտնվող դիրքերին , առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Դրա իրագործման պայմաններից մեկն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի շարունակական աջակցությունն է։
Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի նախկին հրամանատար, Եվրոպական քաղաքականության վերլուծության Վաշինգտոնի կենտրոնի փորձագետ Բեն Հոջեսը Ուկրաինայի քաղաքացիական պալատի խորհրդական Օլեքսի Արեստովիչին և ռուս իրավապաշտպան և ընդդիմադիր Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ ուկրաինական զորքերը երկու ամսվա ընթացքում ետ են մղելու ռուսական զորքերը փետրվարի 23-ի ժամանակահտվածի գիծ։ Իսկ Ղրիմը կազատագրեն մինչեւ 2023 թվականի ամառ։ Սա տեղի կունենա Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցությամբ , և Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները կմնան այնպիսին, ինչպիսին կան»,- ասել է ամերիկացի պաշտոնաթող գեներալը։
Նա նշել է, որ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, հասկանում են նման սցենարի հնարավորությունը։
Հոջեսն ընդգծել է, որ Ռուսաստանն այժմ փորձում է ժամանակին երկարաձգել պատերազմը՝ հուսալով, որ Ուկրաինան ԱՄՆ-ի ընտրություններից հետո կարող է կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը։ Նոյեմբերի 8-ին այնտեղ կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնցում ամբողջությամբ կվերընտրվեն Կոնգրեսի ստորին պալատը, այսինքն՝ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի անդամների մեկ երրորդը։