Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի. դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչե

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ձերբшկшլությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

« Դատարանը որոշել է, որ նրա ձերբшկալումը ոչ իրավաչափ է»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նա շուտով ազատ կարձակվի:

Դեկտեմբերի 21-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սшհմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կшսկшծանքով: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ձերբшկшլելու օրինաչափության հարցով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել:

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խшթшրող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս