Գյումրիում կվերսկսվի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը

Ապրիլի 21-ին Շիրակի մարզի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է քննшրկում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շուրջ տարվող աշխատանքների վերս կսման նպատակով։

Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատմական կենտրոնի զարգացման նախագծի իրականացմանն ուղղված գործնական քայլեր սկսելու նպատակով։

Քնն արկումն անցկացվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի, Շիրակի մարզի մարզպետ Ավետիք Հարությունյանի, Գյումրու համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի, IDEA հիմնադրամի ներկայացուցիչների, Amundi ֆոնդի ներկայացուցիչների, Գյումրու գործարար շրջանակների և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քնն արկվել են մինչ այս նախագծի շուրջ իրականացված աշխատանքները և Գյումրի քաղաքի զարգացման հեռանկարը։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի նպա տակն է բարձրացնել Գյումրի քաղաքի գրավչությունը՝ պա հպանելով պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները, և նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ նախագծի իրականացման բոլոր փուլերում Գյումրու բնակիչների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով՝ հանդիպման ավարտին նախարար Վ․ Քերոբյանի առաջարկով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի գծման աշխատանքներով, ընթացիկ խնդ իրների ու հարցերի վերհանմամբ և դրանց արագ ու արդյունավետ կարգավորմամբ։

Ծրագրի հետագա զարգացման, վերջինիս շուրջ տարվող աշխատանքների ու միջոցառումների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս