Ասում են Ցածակը խորը քարանձավ է, որի պատերից մեղր է ծորում

Առաջին անգամ Հարավային Արցախում եղա 2011-ի ձմռանը, գնում էինք Կովսական: Ճանապարհին կանգ առանք Ողջիի կիրճում և Ստեփանը ցույց տվեց այն քարանձավը, որն իրեն գերել էր հեռվից և որի մասին հետաքրքիր պատմություններ էր լսել: Նա խոստացավ, որ օրերը տաքանան անպայման կգանք և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը:

Օրերը բացվեցին, հավաքվեցինք ավելի գործնական խոսելու մեր էքսպեդիցիայի համար անհրաժեշտ պարագաների մասին: Գնում էինք արկածներ որոնելու և ով գիտի՝ միգուցե մեզ էր վիճակված մի նոր բացահայտում անել և անցնել պատմության գիրկը, որպես Ցածակի առաջին հետազոտողներ:

Անվան հետ կապված ուզում եմ նշել, որ սա պաշտոնական անունը չէ: Պաշտոնական անուն այս քարայրը չունի:
Ցածակի լեգենդները
Ասում են՝ սա խորը քարանձավ է, որի պատերից մեղր է ծորում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ միլիոնավոր մեղուներ են ապրում և մեղրը պատրաստում են պատերի խոռոչներում, որն էլ ծորալով իջնում է: Բնականաբար հաջորդ պատմությունը կապված է արջի հետ. դե որտեղ այդ քանակության մեղր այնտեղ էլ արջ, այն էլ ինչ մեծության՝ կարելի է արդեն ենթադրել: Ասում են՝ արջը ապրում է քարանձավի խորքում:

Այս քարանձավը տեղացիների համար բերմուդյան եռանկյունի է: Պատմությունները տարբեր են: Մեկը մյուսից հետաքրքիր: Ժայռի մեջ խոռոչը տեսել են բոլորը, բայց ոչ ոքի չի հաջողվել այնտեղ մտնել:

Ասում են՝ մի անգամ Ռուսաստանից ալպինիստների խումբ է եկել և պարաններով փորձել են վերևից իջնել Ցածակի քարանձավ, սակայն նրանց չի հաջողվել:

Միայն մի որսորդի է հաջողվել հասնել ժայռի խոռոչի մուտքի մոտ: Նա տեսել է խոր անցքը և լսել արջի մռնչոցը: Կր ակել է անցքի մեջ ու փախել:

Ասում են նաև, որ այդ անցքով մտնելով դուրս ես գալիս ուրիշ ձոր և այստեղով փա խել են պատերազմների ժամանակ և միգուցե փա խուստի ժամանակ այստեղ են պահել իրենց գանձերն ու հարստությունը:

Կերեն / Ցածակի քարանձավ
Գիշերեցինք Կերեն գյուղում: Երեկոյան մեր քննարկվող թեման Ցածակն էր: Գիշերն անցավ անհանգիստ: Անընդհատ զարթնում էի, քունս չէր տանում անհա նգստությունից: Մտածում էի միթե մեր օրերում դեռ կան չբացահայտված անկյուններ, որոնք մեզ է բախտ վիճակված բացահայտելու: Մեր լսած պատմություններին, իհարկե, հավատալն այդքան էլ հեշտ չէր, բայց մի տեսակ անհան գստություն կար: Մտածում էի դե որ այդքան հեշտ լիներ այնտեղ մտնելը, մեկը մտած կլիներ մինչ օրս: Լույսը բացվեց: Շտապեցինք դեպի մեկնարկի կետը: Հասանք Ցածակի քարանձավի ուղիղ դիմացը, բայց մենք գետի աջ ափին էինք: Նախ պետք էր անցնել Ողջի գետը: Հոսանքն ու ժեղ էր և փորձեցինք անցնել պարանի օգնությամբ:

Ցածակ տանող ճանապարհը
Գետի ձախ ափին փոքր ինչ հանգստանալուց հետո հավաքեցինք մեզ անհրաժեշտ իրերն ու սկսեցինք վերելքը: Ճանապարհը փշոտ ու քարքարոտ էր, տեղ-տեղ անանցանելի: Հուլիս ամիսն այդքան էլ լավ ժամանակ չի այս կողմերի համար: Ահավոր շոգ էր: Չորացած խոտերի բարձրությունից հնարավոր չէր տեսնել թե ուր ես գնում: Մի պահ զգացի, որ ոտքիս տակից հողն այնպես արագ շարժվեց, որ քիչ էր մնում ընկնեի: Օձի կամ դեղնափորիկի վրա էի կանգնել: Ես չտեսա ինչ էր, բայց ենթադրում եմ, որ օձ չէր, այլ դեղնափորիկ (որին ժողովուրդը սխա լմամբ լորտու է ասում):
Սև արագիլները

Մի կերպ դիմադրելով արևին ու խոտերին հասնում էինք Ցածակի մուտքի մոտ, երբ մեր գլխավերևում սկսեցին պտտվել երկու մեծ թռչուն: Նրանք ահավոր անհա նգստացած էին: Անկանոն պտույտներ էին գործում և չէին ուզում հեռանալ: Տեղից էլ՝ ինչ ասես մտքներովս անցնում էր մինչև մուտքին հասնելն ու հիմա էլ այս թռչունները մեզ անհան գստանալու առիթ տվեցին:

Թռչուններին լուսանկարել չհաջողվեց, բայց իրենց թողած փետուրը լուսանկարեցի: Մասնագետից պարզեցի, որ Սև արագիլ է եղել: Այն հազվադեպ հանդիպող տեսակ է: Գրանցված է կարմիր գրքում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում: Հենց Ցածակի քարանձավի մուտքի մոտ, ժայռի խորշում էլ նկատեցինք արագիլների բույնը և պարզ դարձավ նրանց անհան գստության պատճառը:

Ուշադիր նայեք և կտեսնեք մեզ Ցածակի մուտքի մոտ: Այս լուսանկարը հատուկ դրել եմ մասշտաբի համար:

Վերջապես հասանք մուտքի մոտ:

Ահա այն պահը երբ բացահայտվելու է Հայաստանի ամենա խորը քարանձավը, որի պատերից մեղր է ծորում, որտեղ հնարավոր չէ մտնել միլիոնավոր մեղուների պատճառով, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ արջը, որտեղով մարդիկ մտնում և դուրս էին գալիս ուրիշ ձորից, որտեղ պահված են կճուճներով ոսկիներ:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս