Մեզ արհամարհել են ու անտեսել, քանի որ…Էրդողանը նեղսրտել է Միջերկրածովյան երկրների ֆորումին չհրավիրվելու համար

«Մենք Հունաստանի և Կիպրոսի երազանքները կդարձնենք մղձ ավանջ» . Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը սպա ռնացել է Հունաստանին ու Կիպրոսին

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը այսօր դա տապարտել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսին «Ֆիլիայի ֆորումին» Թուրքիային չհրավիրելու համար, ապա սպա ռնացել է Հունաստանին և Կիպրոսին:
Ելույթ ունենալով իր կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստից հետո ՝ Չելիքն ասել է.

«Միծոտակիսը թուրքական բանակին ներկայացնելով որպես օկուպա նտներ, ապա կազմակերպելով «Ֆիլիա ֆորում» կոչվող համաժողովը , որին մասնակցում էին Հունաստանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի ու Կիպրոսի արտգործնախարարները, մեզ արհամարհել են , անտեսել են , չեն հրավիրել … հարցն այն է, ինչո՞ւ Թուրքիայի Հանրապետությունը, միջերկրածովյան երկիրը ու այս հարցերի կենտրոնում գտնվող երկիրը չհրավիրվեց այս ֆորումին:

Հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր կիպրական հունական կողմը, ինչու՞ չհրավիրվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Ոչ մի հանդիպում չի կարող կոչվել բարեկամության ֆորում , առանց Թուրքիայի:
Եթե Հունաստանը և Կիպրոսը ցանկանում են դաշնակիցներ դառնան այդ երկրների հետ , որոնք

խնդիրներ ունեն Թուրքիայի հետ` իրենց մաքսիմալիստական ​​նպատակներին հասնելու համար, մենք կուզենայինք երաշխավորել, որ դա կվերածենք մղձավանջի: Մենք չենք պատրաստվում թողնել իրականացնել այդ երազանքը: Նման բան չեք կարող նույնիսկ պատկերացնել , նման երազներով քայլ չեք անելու:», – հայտարարել է Օմեր Չելիքը:

Թուրքիայի կառավարությունում լար ված մթնոլորտ է տիրում, քանի որ Հունաստանի կողմից կազմակերպված `«Ֆիլիա ֆորում»-ը, ամբողջովին մեկnւ սացրեց Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովի շրջանում` միաժամանակ խթանելով Հունաստանի հարաբերությունները Պարսից ծոցի արաբական պետությունների հետ:

Թուրքիան շարունակում է գործել միջազգային օրենսդրությունից դուրս և շարունակում է իր սպառ նալիքներն ու սա դրանքները հարևան երկրների դեմ, բայց Հունաստանը հաջողությամբ շրջանցեց Անկարան ՝ դառնալով որպես Արևելյան Միջերկրական ծովի առանցքային երկիր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս